Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրոմսյոյի կանգառներում փակցված են Գարի Կասպարովի պաստառները

Սպորտ
sport-chess-olimpiada-21

Նորվեգական Տրոմսյո քաղաքում այսօր կմեկնարկի 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադան: Հյուսիսային բեւեռին մոտ գտնվող շախմատային այդ քաղաքում այս տարի կհավաքվի տղամարդկանց 178 եւ կանանց 134 ազգային թիմ։ Առաջին տուրը տեղի կունենա օգոստոսի 2-ին: Զույգերը հայտնի կդառնան այսօր երեկոյան կայանալիք բացման եւ վիճակահանության ժամանակ: Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 14-ին, 11-րդ տուրով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որի կազմում ընդգրկվել են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Քոթանջյանը, մասնագետների կարծիքով առաջին տեղի ռեալ հավակնորդներից մեկն է: Մեր կանանց թիմը` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան եւ Շուշաննա Սարգսյան կազմով, իր վարկանիշով զբաղեցնում է 11-րդ տեղը: Ի դեպ, Տրոմսյոյում բոլոր կանգառներում փակցված են ոչ թե աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի, այլ աշխարհահռչակ Գարի Կասպարովի պաստառները: Դա վկայում է այն մասին, որ Նորվեգիան ՖԻԴԵ-ի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանելու է աշխարհի 13-րդ չեմպիոնի թեկնածությունը: sport chess olimpiada 1