Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆոտոխցիկն անհետացել էր «Զվարթնոց»-ում

Հասարակություն
5a0784c8ec6acb7177ad57f225fcc674

Օրերս ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ինքնաթիռով ՀՀ-ից մեկնել են իր ընկերն ու նրա կինը, իսկ հաջորդ օրը ընկերը զանգահարել և հայտնել է, որ իրերից բացակայում է 250.000 դրամ արժողության ֆոտոխցիկը և խնդրել է իր փոխարեն դիմել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ֆոտոխցիկը գողացել է 1973 թ. ծնված Արա Ա.-ն, որը հուլիսի 31-ի երեկոյան բերման է ենթարկվել, խոստովանել հանցանքն ու ներկայացրել ֆոտոխցիկը: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն