Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդակոծության արդյունքում սահմանամերձ Բերքաբերը մեծ վնասներ է կրել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
church-berkaber-gavazan-480x319

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչների մի մասը գյուղից դուրս է եկել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Նրա խոսքով՝ երկու օր է՝ ադրբեջանական կողմը գնդակոծում է գյուղը. «Գյուղացիներն ամեն գիշեր կրակոցների տակ նստելուց հետո մտածել են, որ կարողա ավելի վատ վիճակ լինի, ոմանք վախից դուրս են եկել՝ ծերեր, հղիներ, երեխաներ», - ավելացրեց Արթուր Մադաթյանը։ Նա տեղեկացրեց, որ գնդակոծությունը շարունակվել է նաև առավոտյան մինչև 08։30-ը։ Բերքաբերի գյուղապետի փոխանցմամբ՝ կրակոցները ավիրել են գյուղը՝ բնակիչներին պատճառելով նյութական ահռելի վնասներ. «Տների տանիքները սաղ ջարդվել է, գնդակները տների մեջ վազվզում են, պատերը սաղ փլվել է, պատուհանները ջարդվել, խոտի դեզեր են վառվել»։