Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ հիմքով են կալանավորել Լեւոն Հայրապետյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikolay

Մոսկվայում ազատազրկված արցախցի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանին կալանավորելու որեւէ հիմք չկա։ Այսօր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հրապարակել է Լեւոն Հայրապետյանին փաստաբանից ստացված տեղեկատվությունը: Պարզվում է՝ Ռուսաստանի իշխանությունները նրա դեմ գործ են հարուցել մի ցմահ ազատազրկման դատապարտվածի ցուցմունքների հիման վրա եւ փորձում են կապ հաստատել Հայրապետյանի եւ 2000-2003 թ. տեղի ունեցած մի հանցագործության միջեւ, որը փաստաբանը համարում է անհնար։ Իսկ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը շարունակում է պնդել, որ Հայրապետյանի դեմ պատվեր է կատարվում։ Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի շտաբը այս պարագայում անհասկանալի եւ մտահոգիչ է համարում ՀՀ ԱԳ եւ Սփյուռքի նախարարությունների լռությունը։