Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թուրքերը հայկական հուշարձանների տակ գանձեր են որոնում (տեսանյութ)

Արևմտյան Հայաստանում տարեցտարի ավերված հայկական եկեղեցիների և գերեզմանատների թիվն ավելանում է։ Այս մասին հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Նա վերջերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից և պատմում է, որ իրենք այցելել են Ոչխարանց գյուղ և տեսել, թե ինչպես է տեղի բնակչությունը քանդում այդ գյուղի հայկական գերեզմանատները՝ գանձ գտնելու նպատակով. «Նույնիսկ դիմափորները քանդվում են, ժայռերը՝ պայթեցվում»,- նշեց նա և ավելացրեց, որ թուրքական իշխանությունները մշտապես հայերի թողած գանձերի մասին լեգենդներ են հյուսել, և թուրքերը շարունակում են հայկական հուշարձանների տակ գանձեր որոնել։ Կարապետյանի տեղեկացմամբ՝ տեղի բնակիչները նաև հայտնել են, որ թուրքական իշխանությունները թողնում են քանդել հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները։