Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապվա՞ծ է մամուլի անկախությունը ներքին ռեսուրսների հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
9086300b8035a1118686e4f1ce09c19e

«Դժվար է ասել՝ արդյոք Վրաստանում մամուլն ամբողջությամբ ազա՞տ է քաղաքական կուսակցությունների կամ անհատների աջակցությունից, որոնք իրենց բիզնես շահերն ունեն։ Բայց մենք ունենք լավ օրինակներ,-ասում է Տեղեկատվական իրավունքի ինստիտուտի ղեկավար Մամուկա Անդգուլաձեն,-դրանցից մեկը մեդիահոլդինգի տարբերակն է, որտեղ հիմնական զենքը օբյեկտիվ լրատվությունն է։ Սակայն այս օրինակները քիչ են։ Շուկան դեռ պետք է ազատականացվի, եւ սա դեռեւս ընթացքի մեջ է։ Մամուկա Անդգուլաձեն ձեռնպահ է մնում կոնկրետ անուններ նշել. ում հետ էլ խոսես՝ կասի, որ ինքն օբյեկտիվ լրատվություն է տալիս։ Ինչ իրավիճակ է Ադրբեջանում։ Այստեղ, պարզվում է, լիարժեքորեն կարող է լինել անկախ մամուլ՝ այս կարծիքն ունի «Ենի Նեսիլ» լրագրողական ասոցիացիայի նախագահ Արիֆ Ալիեւը. դրա համար կան բոլոր հնարավորությունները. «Կան ֆինանսական ռեսուրսներ, կադրային պոտենցիալ, եւ 25 տարվա փորձ, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային փորձը»։ Ալիեւը չի կարծում, թե տարածաշրջանում մամուլի անկախությունը կապված է ներքին ռեսուրսների հետ, խնդիրն այս ռեսուրսները հմտորեն օգտագործելու մեջ է։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ցանցային հնարավորությունները թույլ են տալիս լրատվամիջոցներին դուրս գալ լայն տեղեկատվական շուկա՝ չսահմանափակվել միայն մեկ երկրի լսարանով, բայց այստեղ առաջ են գալիս այլ խնդիրներ Դիտեք տեսանյութը