Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shant31

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատական նիստերի դահլիճից հեռացվեց այն պատճառով, որ ցանկանում էր գործով վկա ոստիկան Արտակ Ավետիսյանին կանգնած հարցեր տալ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան զգուշացրեց, որ վկային հարցերը պետք է տալ նստած, սակայն Շանթ Հարությունյանը չէր ենթարկվում դատավորի հրահանգներին, եւ դատավորը 30 րոպեով ընդմիջեց դատական նիստը։ Շանթ Հարությունյանին հատկապես վրդովեցրել է վկայի ցուցմունքը, եւ նա մինչ նիստերի դահլիճից հեռացվելը, վկային ասաց. «Դու գիտես չէ՞ սուտ խոսելը ինչ է»։ Ի դեպ, վկա ոստիկանը հաճախ չէր հասկանում հարցերի իամաստը եւ խնդրում էր դրանք կրկնել։ Նա նաեւ նշեց, որ տեսել է, որ մի խումբ անձինք ծեծի էին ենթարկում քաղաքացիական համազգեստով մի ոստիկանի։ Արտակ Ավետիսյանը հայտարարեց, որ այդ ոստիկանին դեմքով ճանաչել է, սակայն չգիտի, թե կոնկրետ ով է։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։ Այս գործով ամբաստանյալ է նաեւ Շանթի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը։