Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոշ» ՔԿՀ-ում համատարած փորլուծության դեպք չի գրանցվել. ԱՆ

Հասարակություն
cd2fee5ccd96c7d5f95f4649701c5620

Հուլիսի 31-ին հայկական մի շարք զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում այս օրերին համատարած փորլուծության դեպք է գրանցվել, պատճառը՝ ջուրն է և ոչ հիգիենիկ վիճակը: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում հուլիսի 31-ի դրությամբ գրանցվել է միայն մեկ դեպք, և փորկապության խնդիր ունեցող դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Կոշ» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ իրավիճակը վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից, համատարած փորլուծության դեպք չի գրանցվել, ուստի և լրատվամիջոցներում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին