Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտեղ են նախընտրում հանգստանալ հայերը (տեսանյութ)

Հասարակություն
5b5e205394fc42a1c87bd8964fdf2232

Հայաստանում ժամանցային տուրիզմը զարգացնելու խնդիր կա, քանի որ մարդիկ ձանձրանում են Հայաստանի հանգստյան տներում մեկ- երկու օր մնալուց հետո: Այսօր այս մասին ասաց «Ռիմա թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը: Վերջինս նշում է, որ մյուս երկրներում խոշոր տուրօպերատորները միասնական են համագործակցում, իսկ մեր երկրում դա չկա. «Մենք պետք է պայմանավորվենք, որ տուրօպերատորների գները նույնը լինեն: Այսօր վիճակը այնպիսին է, որ մենք դուրս ենք եկել մրցակցության իրար դեմ, բայց մենք պետք է մտածենք տուրիզմի զարգացման մասին»: Մասնագետի տեղեկացմամբ՝ Հայաստան այցելած տուրիստները հիմնականում նախընտրում են այցելել Տաթևի վանք, Նորավանք, Զորաց քարեր և Արցախ: Ռիմա Խաչատրյանի փոխանցմամբ՝ մեր համաքաղաքացիներին ամենից շատ հետաքրքրում են մատչելի տարբերակները, իսկ հանգստի վայրը նրանց համար այդքան էլ էական չէ՝ կլինի Անթալիա, Դուբայ, թե Եվրոպա: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը զարմանում է, թե ինչու այսօր դրսում հանգստանալն ավելի էժան է, քան Հայաստանում. « Ծով գնաս՝ ավելի էժան է նստում, քան, օրինակ, Ծաղկաձորում հանգստանաս»: Պողոսյանի խոսքով՝ մեր երկրում գյուղական տուրիզմը զարգացած չէ, և մենք պետք զբոսաշրջության այդ ճյուղը զարգացնենք: