Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզահամերգային համալիրի աշխատակիցները կառավարության դիմաց են (տեսանյութ)

Հասարակություն
hamalir-akcia

Այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում մարզահամերգային համալիրի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց երեք ամսվա աշխատավարձը: Մարզահամերգային համալիրի աշխատակիցները վարչապետ Հովիկ Աբրահամյանից և մյուս պետական այրերից պահանջում են լուծում տալ իրենց խնդրին: Համալիրի աշխատակիցները պնդում են, որ ԴԱՀԿԾ-ն իրենց դուրս է հանել առանց որեւէ հիմնավորման։ Նրանք պահանջում են վերականգնել արդարությունը և վերադարձնել անօրինական կերպով առգրավված իրենց գույքը: Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները լսելու եկավ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա ասաց, որ ինքը պատրաստ չէ բողոքի ակցիայի մասնակիցների հարցերին բանավոր պատասխան տալ: Ղազարյանը նրանց խնդրեց գրավոր նամակ ուղարկել, իսկ իրենք կարձագանքեն բարձրացված խնդիրներին: