Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անջատեք հեռուստացույցը և հանգստացեք»

312rc9QljLIYHEyHVCUpHP3scN

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անկեղծ հարցազրույց է տվել արգենտինյան Viva պարբերականին՝ փոխանցելով երջանկության իր 10 գաղտնիքները: Նա խորհուրդ է տվել բոլորին, ովքեր երջանկություն են փնտրում, «անջատել հեռուստացույցը, հանգստանալ և դադարել մյուսներին պարտադրել սեփական մտածելակերպը»։ Պապի խորհուրդներից մեկը նման է իտալական ասույթի՝ «Առաջ շարժվիր, և թող մյուսներն անեն նույնը»։ Կամ՝ «Ապրիր ինքդ և թույլ տուր ապրել մյուսներին»։ Հենց այս արտահայտությամբ է սկսվում երջանիկ կյանքի գաղտնիքների 10-յակը՝ ըստ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի։ Պոնտիֆիկի կարծիքով, պետք է լինել շռայլ և բաց մարդկանց հետ շփման մեջ։ «Եթե դու դառնում ես ինքնամփոփ, դու ենթարկվում են եսակենտրոն դառնալու ռիսկին։ Իսկ կանգնած ջուրը սկսում է հոտել»,- ասել է Պապը։ Նա խորհուրդ է տալիս միշտ գործել հանգիստ։ Բացի այդ, Հռոմի պապը մաղթել է մարդկանց «առողջ հանգիստ»։ «Սպառողականությունը մեզ շատ անհանգստություն է պատճառել»,- ասել է Պապը և առաջարկել ծնողներին ավելի շատ ժամանակ գտնել երեխաների հետ խաղալու համար, և անջատել հեռուստացույցը, երբ ընտանիքը նստում է ընթրելու։ Նա հիշեցրել է նաև, որ կիրակին հանգստյան օր է. «Կիրակին ընտանիքի համար է»,- ասել է Պապը։ Գործատուներին Հռոմի պապը կոչ է արել չմերժել երիտասարդներին: «Երիտասարդության հետ պետք է ավելի կրեատիվ լինել։ Եթե երիտասարդները հնարավորություն չունենան աշխատելու, նրանք կսկսեն թմրանյութեր օգտագործել»,- նշել է պոնտիֆիկը։ Ֆրանցիսկոսը կոչ է արել մոլորակի բնակիչներին հոգ տանել բնության մասին: Ավելին թարգմանությամբ՝ այստեղ