Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարիի սեղանին ՄԻԵԴ դիմած գործերի կապոց կա (տեսանյութ)

Հասարակություն
gaspari

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գրասեղանին Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած գործերի կապոցը հավասար է աշխատանքային փաստաթղթերի, իսկ տեղական դատական ատյաններում նա դեռ ներգրավված է մի քանի տասնյակ գործերում, այն սպառելուց հետո կդիմի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Պարոն Գասպարին ցավով է խոստովանում՝ հայկական դատական ատյաններում չի կարողացել արդյունքի հասնել։ Նա ասում է՝ այսօր քաղաքացիներն անպաշտպան են հայաստանյան դատարաններում, եւ հենց անզորության զգացումն է նրանց դրդում դիմել Եվրոդատարան։ Ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կա 1000-ից ավելի չքննված դիմում։ Միայն 2012թ. թվականին Հայաստանից ուղարկվել է շուրջ 800 գանգատ: Կառույցի զեկույցի համաձայն՝ մինչ օրս ընդդեմ Հայաստանի կայացվել է 40-ից ավելի վճիռ։ «Լեւ Գրուպ»-ը մեկն է այն փաստաբանական գրասենյակներից, որոնք օգնում են մեր քաղաքացիներին դիմել Եվրադատարան։ Գրասենյակի առաջին գործը, որ ներկայացվեց եվրոպական դատարան, «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման հետ էր կապված։ Այս պահի դրությամբ ընկերությունը դատարանում 9 բողոք ունի, որոնցից մեկը 120 բանվորների հայցն՝ ընդդեմ Հայաստանի։ Եվրոպական դատարան դիմողների թիվն ամեն տարի ավելանում է։ Արձանագրում է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ Լեւոն Բաղդասարյանը։ Փաստաբանը հիշեցնում է, Եվրոպական դատարան գործը ներկայացնելուց հետո այն քննության են առնում մինչև 7 տարվա ընթացքում, լավագույն դեպքում՝ 3 տարում։