Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են սուջուխ եւ ծիրան (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Լենա Անուշավանյանը շուրջ 40 տարի առևտրով է զբաղվում։ Արտագաղթելու մտադրություն չունի։ Նշում է, որ առևտուրը լավ է ընթանում հատկապես ամառային ամիսներին։ Երեւան-Ապարան մայրուղում փողոցային առևտրով զբաղվող այս կնոջ հիմնական գնորդներն արտասահմանցի զբոսաշրջիկներն են։ Լենա Անուշավանյանը նշում է, որ շատացել են հատկապես ռուս զբոսաշրջիկները. «Զբոսաշրջիկները սուջուխներ են առնում, ծիրան են առնում, հիմնականում Ռուսաստանից եկողները լավ ծիրան են առնում, որ արդեն գիտեն՝ պետք է գնան, սուջուխ են առնում»։