Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործով վճռաբեկ բողոք՝ երկու կողմերից (տեսանյութ)

Հասարակություն
2786c91fe844fa9a04f307aecabe945e

Թե ամբաստանյալների պաշտպանները եւ թե տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համաձայն չեն առաջին եւ Վերաքննիչ դատարանների կայացրած դատական ակտերի հետ։ Խոսքը «Հարսնաքարի» գործի մասին է։ Առաջին ատյանի դատարանը 6 ամբաստանյալներին էլ դատապարտել էր 12 տարով։ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ էր թողել։ Նրանք մեղավոր էին ճանաչվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական 4 բժշկի ծեծի ենթարկելու համար, որոնցից Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։ Այս գործով տուժող եւ պատասխանող կողմերը համամիտ են միայն մեկ հարցում՝ լուրջ կասկածներ ունեն, որ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես կարող է իրենց բողոքները վարույթ չընդունել։ Ավելին՝ տեսանյութով