Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետականը պետք է դատվի եւ ոչ թե հանգիստ հեռանա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4ce69d14b8b7aefd5d7bda8cebd28b6e

Մեր համաքաղաքացիներից մեկը հեղափոխություն է երազում Հանրապետականներից ազատվելու համար։ Հանրապետականները, նրա կարծիքով, այն մարդիկ են, որոնք արժեզրկեցին Հայաստանը, երկիրն այնպիսի պարտքերի տակ է մտել, որ մի քանի տարի հետո ոչ հանրապետականները կլինեն, ոչ էլ Հայաստանը. «Էն երեխաները, որ հլը չեն ծնվել, այսինքն, չծնվածները տոկոսի տակ են, պարտք են»։ Հայաստանում չկա մի մարդ, որը հարցեր չունենա Հանրապետական իշխանությանը, այնպես որ բոլորը կմասնակցեն հեղափոխությանը,-համոզված է մի կին։ Նա զարմանում է՝ ինչպե՞ս ենք հանդուրժում մի իշխանության, որը ոչ թե արտագաղթն է խրախուսում, այլ ուղղակիորեն զբաղված է հայրենիք հողից հայերի տեղահանումով։ Այս իշխանությանը դատական պատասխանատվությունն էլ խելքի չի բերի. « Տիգրան Սարգսյանն էլ ծիծաղելով ման ա գալի, ինքն էլ շատ մեծ մեղավորություն ունի, ամեն մեկն էլ պիտի պատասխան տա։ Պետություն չունենք մենք հիմա»։ Ծերունին Հանրապետականից ազատված Հայաստանի իր տեսիլքն ունի՝ առանց անարխիայի եւ կաշառակերության երկիր, այդպիսի երկրում, ըստ նրա, Հանրապետականը պետք է դատվի եւ ոչ թե հանգիստ հեռանա։ Դիտեք հարցումները