Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Հասարակություն
15fffa1dff17b91abfc28551a5593470

Հուլիսի 31-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 27 ՏՍ 613 պետհամարանիշով ավտոմեքենան կամրջից շրջվել, ընկել է ջրանցքը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել Ա. Ս.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Էրեբունի» ԲԿ: ԱԻՆ