Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ Բերքաբերում վնասվել են տների պատերը

Քաղաքականություն
church-berkaber-gavazan-480x319

«Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում վերջին օրերին ավելացել են ադրբեջանական կողմից գնդակոծությունները».- մեզ հետ հեռախոսազրույցում հաղորդեց գյուղապետ Արթուր Մադաթյանը՝ հավելելով, որ կրակոցներ միշտ էլ եղել են. «Իրանք միշտ էլ կրակում են, «ավոմատով» որ գնդակոծում էին, ուշադրություն չէինք դարձնում, բայց սկսել են «դեշեկայով» կրակել։ Նման բաներ վաղուց չեն եղել։ Մեր գյուղը նենց տեղ ա, որ հակառակորդի մոտից 500-600 մետր է հեռու»,- նշեց նա։ Պարոն Մադաթյանը նաև հաղորդեց, որ կրակոցների արդյունքում գյուղը կրել է նյութական վնասներ. «Տների պատերին են կպել փամփուշտները, գույքն է վնասվել, հավաքված խոտերն են այրվել,- փոխանցեց նա՝ հավելելով,- մի քիչ առաջ մի հատ ճանապարհ ունենք, գյուղ մտնող և դուրս եկող, այդտեղով մեքենա էր անցնում, կրակեցին վրան, լավ ա՝ բան չեղավ»,- նշեց գյուղապետը։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը։ Նա ասաց. «Այո, կրակոցներ եղել են, ավելի ինտենսիվ, սակայն դրանք աննախադեպ չեն եղել, պարզապես եղել է հերթական խախտումը»։