Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՍՊԵԼ ՔԱՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հասարակություն

Պատգամավոր Համլետ Հարությունյանին 1999 հոկտեմբերի 27-ին, ահաբեկիչների ներխուժումից 15 րոպե անց հաջողվել է փախչել դահլիճից:

Նա սովորություն ունի հարցուպատասխանի ժամանակ խաչբառ լուծել եւ չի տեսել ինչպես են դահլիճ մտել ահաբեկիչները:

Ըստ պատգամավորի , «էքստրեմալ իրավիճակներում, մարդու մոտ անջատվում է գիտակցությունը, սկսում գործել ենթագիտակցությունը: Եվ իհարկե արթնանում են բնազդները ` հարձակվել, նահանջել կամ գերի հանձնվել»:

Այն պահին , երբ գործողությունները տեղափոխվել են դահլիճի սկզբնամաս, Համլետ Հարությունյանը սողալով մոտեցել է դռանն ու դուրս եկել:
«Ես կարծում էի, թե հեղաշրջում է, բայց ոչ հայերի կողմից», - ասում է նա: Պատգամավորը մտածել է, որ անելիք չունի եւ գնացել է տուն: Ինչպես արդեն իր ցուցմունքում նշել էր երեկ Աղասի Արշակյանը, «Համլետենց տանը մի լավ խմել էին թթի օղի, - հեշտ տանեն կատարվածը»: