Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդաչուները կհասնեն մինչեւ Եվրադատարան (տեսանյութ)

Հասարակություն
odachu

Արդեն 7 տարի հաշմանդամության թոշակ չստացող օդաչուները պայքարում են իրենց իրավունքների համար։ Այսօր նրանք կրկին կառավարության շենքի մոտ էին։ 40 տարվա օդաչու Սեյրան Սարգսյանի խոսքերով ՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հավաստիացրել է, որ իրենց գործն ընթացքի մեջ է։ «Հիմա օրենքները չեն աշխատում, բոլորը խաբում են, խաբում են։ Մենք չենք ասում, ինքն է մեզ խաբում, երեւում է, որ այն անձնավորությունը չէ»,- «Ա1+»-ին ասաց Սեյրան Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ 2006 թվականին կառավարությունը մտածված «Հայկական ավիաուղիներին» տարել է սնանկացման։ 60-ից ավելի օդաչուներ զգուշացնում են՝ իրենց իրավունքները վերականգնելու համար ոչնչի առաջ կանգ չեն առնելու։ Նրանք դիմելու են նույնիսկ Եվրադատարան։