Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը չի բարելավել դիրքերը. վարչապետ (տեսանյութ)

Մինչ կառավարության այսօրվա նիստն սկսելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հրապարակված Մարդկային զարգացման համաթվի 2014թ. զեկույցին՝ նշելով, որ Հայաստանը չի բարելավել իր դիրքերը. «Մենք շարունակում ենք մնալ անցյալ տարվա մեր տեղում՝ 87-րդում»։ Նրա խոսքով՝ այս հարցում էական սպասելիքներ կան կրթության համակարգից։ Վարչապետը հանձնարարել է ԿԳ նախարարին՝ հետեւել զարգացումներին եւ աշխատել 2015 թ. զեկուցում ճշգրտված վիճակագրություն զետեղելու համար։ Այսօր վարչապետը մյուս նախարարներին եւս հանձնարարեց ամփոփել գործունեության 100 օրը եւ լրատվամիջոցներով հանդես գալ հաշվետվությամբ ծրագրերի ու կատարված աշխատանքի մասին։