Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ակցիա՝ ընդդեմ ՕԵԿ-ի (տեսանյութ)

«Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է ապօրինի շինարարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում՝ պնդում են բուհից։ Մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Այդ նույն տարածքում համալսարանը մտադիր էր կառուցել լաբորատորիա, իսկ այսօր այդ տարածքում «Օրինաց երկիր» կուսակցությունը տեղադրել է իր կուսակցության պաստառները։ Համալսարանի պրոռեկտորը զարմանում է, թե ինչպես կարող է «Օրինաց երկիր» անունը կրող կուսակցությունը ապօրինի գործողություններ իրականացնել. «Ոչ միայն չեն դադարեցնում աշխատանքները, այլև մի ամբողջ տաղավար են կառուցում։ Նրանք արդարանում են, թե այդ տարածքը գտնվում է Աբովյան 43/1 հասցեում, բայց ըստ գծագրի՝դա ներառված է Տերյան 74 հասցեում, այսինքն՝ համալսարանի տարածքն է»,- ասում է Բուհի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը։