Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդությունը հետաքրքրված է պոեզիայով (տեսանյութ)

Մշակույթ
untitled5

Դրամատիկականում պոեզիայի երեկո է։ «Մեր հանճար պոետների խոսքերն այսօր, ցավոք, առավել արդիական են հնչում, քան խորհրդային տարիներին»,- ասում է Արթուր Ութմազյանը իր հարազատ թատրոնի բեմից ու հնչում է նրա և դստեր` Հրաչուհու ինքնատիպ ասմունքը: Պարույր Սևակ, Համո Սահյան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան: Դահլիճը լեփ-լեցուն էր, և հանդիսատեսների մեջ մեծ թիվ էին կազմում երիտասարդները: Իսկ ասում են, թե երիտասարդությունն այսօր պոեզիայով չի հետաքրքրվում՝ տարակուսում է մասնագիտությամբ մանկավարժ տիկին Աիդան ու ավելացնում. «Մերը պոեզիան է, արձակը չի…»։ Հայր և դուստր Ութմազյանների ասմունքը ընտանեկան ժառանգություն է: Եվ նրանք չէին կարող այդ երեկո չհիշել իրենց այդքան սիրելի մայրիկին ու տատիկին` անզուգական Հրաչուհի Ջինանյանին: