Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշին ջուր կունենա (տեսանյութ)

Հասարակություն
41_big

Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչները շուտով շուրջօրյա ջրամատակարարում կունենան։ Փոխվում են ջրի հին խողովակները։ «Խողովակները լրիվ փտած, շարքից դուրս եկած էին արդեն: Ջրի մոտ 60 տոկոսը կորում էր»,- «Ա1+»-ին ասաց Վարազդատ Աթոյանը։ Ջրի խնդրի մասին գյուղի բնակիչները բազմիցս են բարձրաձայնել, բողոքել էին՝ ում եւ որտեղ հնարավոր է։ Գյուղացիները հույս ունեն, որ խողովակների փոխելուց հետո իրենք կկարողանան հոգալ տարրական հիգիենայի կանոնները, եւ իրենց երեխաներին անընդհատ նկատողություն չեն անի, թե հավաքած ջուրը խնայողաբար չեն օգտագործում։ Համայնքն ունի 1328 բնակիչ; Տարիներ շարունակ այստեղ առաջանային խնդիրներ էին համարվում խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունը եւ գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Եթե ջրի հարցի ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվել, ապա ճանապարհների մասին դեռ խոսք չկա։   z7gH1pBl2xQ Մանրամասները՝ տեսանյութում