Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները հետապնդողների թվում են

Սպորտ
sport-chess5

Մարտունիում անցկացվող «Սեւանա լիճ-2014» շախմատի միջազգային մրցաշարում մեր շախմատիստներն առայժմ հետապնդողների թվում են: Արդեն կայացած 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Սանան Սյուգիրովը: Նրանից կես միավոր քիչ են վաստակել հնդիկ Վիդիտ Սանտոշը, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը եւ մեր գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում կենտրոնական պարտիայում կհանդիպեն հենց Մելքումյանն ու Ֆեդոսեեւը: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: Մրցաշարի առաջատար Սանան Սյուգիրովը կմրցի Սամվել Տեր-Սահակյանի հետ, որը ունի 2 միավոր: