Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր իրավունք ունեն վանդակներում կենդանի պահել (տեսանյութ)

Հասարակություն
big13887346965

«Զանգեզուրի պահպանման տարածքներում Կովկասյան հովազների թիվը գնալով շատանում է, իսկ քարայծերը 2014-ին 1500-ից դարձել են 3000»,- նշում են մասնագետները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բնության համաշխարհային հիմնադրամի (WF) հայաստանյան մասնաճյուղի աշխատանքներին անդրադարձան Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը։ Հարցին՝ արդյոք օրենքով արգելված չէ՞ տնային պայմաններում կամ ռեստորանային տարածքներում վայրի կենդանիներ պահելը, Արամ Աղասյանը նշեց, որ օրենքը թույլ է տալիս միայն այն դեպքում, երբ պայմանները, վանդակները համապատասխանում են, ոչ մասնագետները իրավունք չունեն վայրի կենդանիներ պահել: Օրենքը մինչ այժմ էլ գործել է, բայց որոշակի թերություններով, իսկ այժմ՝ 2014 թվականի մարտից, կգործի արդեն նոր օրենքը։ Մասնագետները նշեցին, որ բավականին նվազել են որսագողության դեպքերը: