Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողացել էր ուղեւորի մթերքը

Հասարակություն
844e5950a513c40cfc600a8382cf7d0f

Հուլիսի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից ուղևորի` 52.730 դրամի մթերային գնումները գողանալու մասին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը 1976 թ. ծնված Վարազդատ Ա.-ն է, որը հուլիսի 30-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն