Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցում են ԱՐՄԵՆԱԼ-ի ճարտարագետներն ու բանվորները

Սպորտ
unnamed24

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որ մտնում է աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ, սոցիալական ծրագրի շրջանակներում սկսել է զանգվածային տարբեր մարզատեսակների մրցույթներ անցկացնել: Երիտասարդ ճարտարագետների և բանվորների նախաձեռնությանը օժանդակեցին անձնակազմի գծով տնօրինությունը և արհկոմը՝ տրամադրելով միջոցներ մրցույթներ կազմակերպելու և մարզադահլիճներ վարձակալելու համար: Շախմատի առաջնությանը մասնակցեց 20 մարդ: Հաղթող դարձավ ձուլագործ, գործարանի վետերան Լևոն Քոչարյանը, որը հաղթեց բոլոր մենամարտերում: Երկրորդ տեղը գրավեց տեխնոլոգիայի և որակի գծով տնօրեն Արտեմ Անդրիասյանը: Մինի-ֆուտբոլի մրցույթում, որն անցկացվեց «Արաբկիր-Սպորտ» համալիրում, հաղթեց փայլաթիթեղագլանման արտադրամասի բանվորների թիմը: Եզրափակչում նրանք հաղթեցին ԱՐՄԵՆԱԼ-ի երիտասարդ ճարտարագետների հավաքականին, որոնց պարտությունից չփրկեցին անգամ 5 գոլերը, որ խփեց ամենաարդյունավետ հարձակվողը՝ ավագ վարպետ Սամվել Հովհաննիսյանը: Ինչպես հայտնեցին անձնակազմի գծով տնօրինությունից, հաջորդ մարզաձևերը սպորտային ծրագրում կլինեն արմրեստլինգը և սեղանի թենիսը, իսկ 2015 թ. նախատեսվում է անցկացնել գործարանային սպարտակիադա: