Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ-ն մեկնաբանում է Համալիրում տեղի ունեցածը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
c940ba9591ce314425eb97e944a8da42

ԴԱՀԿԾ-ն մեկնաբանում է Մարզահամերգային համալիրում  երեկ տեղի ունեցածը. Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը: Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն: Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության: ԴԱՀԿԾ մամուլի ծառայություն ԴԱՀԿԾ-ն ներկայացրել է ինչ-որ տեսանյութ, այն կարող եք տեսնել ստորեւ