Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խորհուրդ Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

Հայաստանում ներդրումային խոչընդոտները շատ են, բայց՝ կառավարելի. կարծում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Ըստ բանախոսի՝ Հայաստանում պետական մարմինները վատ են աշխատում, ավելին՝ ներկայիս կառավարության մի մասը փոխելու կարիք կա, քանի որ չեն կարողանում ներդրումային գործընթացները իրականացնել։ «Միթեփ» ընկերության հիմնադիր տնօրեն Միսակ Թեբելեկյանը, խոսելով ներդրումային դժվարությունների մասին, նշեց մի քանի կետեր, ըստ որոնց՝ ներդրումային գործընթացը ավելի ճիշտ կընթանա։ Ըստ նրա՝ պետական պաշտոնյաները կամ «չինովնիկները» այսօր չեն կատարում ճիշտ ներդրումներ։ Երկրորդը արտոնությունների դաշտն է։ Այսինքն՝ պետք է լինի բացարձակ ազատ ներդրումային դաշտ։ Երրորդ նախապայմանը դատաիրավական համակարգը վերափոխելն է եւ դա իրականացնելու համար կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի դատական համակարգը վերահսկվի նրանց կողմից։