Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհավասար մեկնարկ

Սպորտ
sport-hff1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնությունը դեռ չի մեկնարկել, իսկ խաղացանկում արդեն տեղի են ունեցել փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, առաջին տուրի «Փյունիկ» - «Ուլիս» եւ «Շիրակ» - «Բանանց» հանդիպումները հետաձգվել են: Պատճառը Հայաստանի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքն է: Այդպիսով, Հայաստանի 23-րդ առաջնության հենց սկզբից մասնակից թիմերը հայտնվում են անհավասար պայմաններում: Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հերթական առաջնությունը մեկնարկելու է Կապանում, օգոստոսի 2-ին: Այդ օրը տեղի «Գանձասարը» հյուրընկալելու է Երեւանի «Միկա»-ին: