Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Հովսեփյանն ընդունել է դեսպան Ջոն Հեֆֆերնին

Պաշտոնական
աղվան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին եւ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին։ Դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ՝ կարեւորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը մասնավորապես արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։ Դեսպանի խնդրանքով Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր տեսլականը` քննչական մարմնի կայացման եւ գործունեության սկզբունքների վերաբերյալ, անդրադարձել քննիչների անկախությունն ապահովելու, մասնագիտական ունակություններն ու որակը բարձրացնելու ուղղությամբ նախատեսված օրենսդրական լուծումներին, նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Կողմերը քննարկել են նաեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին, մշտական իրավախորհրդատուին՝ արդյունավետ համագործակցության եւ, մասնավորապես, կոմիտեի ստեղծման ուղղությամբ օրենսդրական փաթեթի քննարկումներին ցուցաբերած աջակցության համար։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ փոխգործակցության` ձեւավորված լավագույն ավանդույթներն այսուհետ եւս կշարունակվեն ու կզարգացվեն։ ԱՄՆ դեսպանը հրավիրել է Քննչական կոմիտեի նախագահին՝ մասնակցելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտահրավերներին, քննության առանձնահատկություններին վերաբերող միջազգային համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, Երեւանում։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։   ՀՀ Քննչական կոմիտե