Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շանթն ու ընկերները մրմռացրել են ոստիկանների աչքերը (տեսանյութ)

Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյան եւ ընկերներ գործով ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն իր ծննդյան օրն անցկացնում է դատարանում։ Այսօր նա դառնում է 26 տարեկան։ Մոր խոսքերով՝ առաջին անգամ է, երբ որդու ծննդյան օրը միասին չեն նշում։ Այսօր տիկին Լուսյան միայն մեկ ցանկություն ունի. «Շուտափույթ տուն վերադառնա եւ իր ընտանիքի կողքին լինի, փոքրիկն անհամբեր սպասում է նրան։ Ընդամենը 5 օրեկան էր, որ ինքը բռնվել է, վաղը երեխան կլինի 9 ամսեկան»,- «Ա1+»-ին ասաց Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լուսյա Մարտիրոսյանը։