Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ աշխատակիցները «մաքրում են» Համալիրը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ԴԱՀԿ

ԴԱՀԿ աշխատակիցները՝ մոտ 30 հոգի, մոտ երկու ժամ առաջ մտել են Մարզահամերգային համալիրի շենք ու առգրավել բոլոր բաց սենյակների գույքը, իսկ փակ սենյակները կապարակնքել են։ Համալիրի աշխատակիցները պնդում են, որ իրենց դուրս են հանել առանց որեւէ հիմնավորման։ Այս մասին նրանք ավելի վաղ էին ահազանգել։ ԴԱՀԿ աշխատակիցներից ոչ ոք մեր թղթակցի հարցերին չի պատասխանում, ԴԱՀԿ մամուլի պատասխանատուի հեռախոսը եւս չի պատասխանում։ Մարզահամերգային համալիրի տնօրենն այս պահին մարզից շտապում է Երեւան։ Մանրամասները՝ տեսանյութով