Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւանում գալուբոյներն այնքան շատ են, որ սովորական է դարձել». Առավոտ

Հասարակություն
9a9928bd30cdaed000132ae1503a688e

Գյումրին նախկինում մշակութային քաղաք էր, հիմա կրիմինալի հեղինակություն ունի, ի՞նչ է կատարվում Գյումրիում: Aravot.am-ի հարցին պատասխանել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Ես ի՞նչ ասեմ, երբ որ այստեղ մարդ էր գալիս (նկատի ունի քաղաքապետի փոխվելը,- հեղ.), ասում էիք՝ բարոյահոգեբանական մթնոլորտը եկել են փոխելու: Էս ի՞նչ դարձավ էս բարոյահոգեբանական մթնոլորտը»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, քաղաքապետի պատճառո՞վ է եղել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ միայն իր: Շատ վատ է, որ երկիրը խառնում է տեր ու մանուկին իրար: Երբ գործ չի լինում, պրոբլեմ է լինում, այն կառույցները, որ պետք է դրանից ուրախանան, որ իրար են խփում, պետք է ինչ-որ բանով օգտվեն, ասում են՝ էս ի՞նչ է այսքան խաղաղ, մարդ չկա, որ իրար խփեն, մենք մեջը փող աշխատենք»: Մեր հարցին՝ ինչո՞ւ են այդքան շատացել հանցագործության դեպքերը Գյումրիում, ո՞վ է պատասխանատու դրա համար՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ուղղակի դուք եք այդպես շատ լուսաբանում: Երեւանում նույնքան սարսափելի բաներ են տեղի ունենում: Հետո երկրորդ քաղաքն է դարձել, բոլոր երկրորդ քաղաքների բնակչության մեջ, սարեցի ժողովրդի մեջ՝ այստեղ, շատ է տղամարդկություն, թասիբ քաշել: Տես, դուսընկածի համար մարդ են խփում: Իսկ հիմա այդտեղ գալուբոյներն այնքան շատ են, որ սովորական բան է դարձել, ասենք, շատ տեղերում»: Ըստ Վարդան Ղուկասյանի, Գյումրիում թասիբը մեռած չի, դրա համար իրար սպանում են՝ նամուսի համար. «Կարճ հագնելը ամոթ է, հասկանո՞ւմ ես, տղամարդու շալվարը, որ կնիկմարդը հագնում է՝ ամոթ է: Չնայած գրված է, որ աշխարհի վերջին օրերին կանայք պիտի կուսությունից դուրս գան, նոր ամուսնանան, տղամարդիկ պետք է ստորանան կանանց դեմ, այդպիսի բաներ են գրված»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ