Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեւ ցուցակ»-ում են հայտնվել բուհերի ղեկավարները (տեսանյութ)

Հասարակություն
gevorg

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանն այսօր հայտարարեց, թե վերջին եռամսյակին որ քաղաքական գործիչներն ու մարմիններն են անպատասխան թողել կամ ուշացրել ինֆորմացիայի կենտրոնի հարցումները եւ հայտնվել «Սեւ ցուցակ»-ում։ Այս տարի իրենց աշխատանքներում հիմնականում թերացել են մասնավոր բուհերի ղեկավարները։ Մասնավորապես՝«Սլավոնական» համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ով 15 օր ուշացրել է պատասխանը, ՀՊՏՀ-ի ռեկտորը, «Մեսրոպ Մաշտոցի» անվան համալսարանը, «Ֆրանսիական» համալսարանը, «Վալերի Բրյուսովի» անվան լեզվաբանական համալսարանը, որ երկու ամիս ուշացումով է պատասխան տվել, որը համարվել է լուռ մերժում։ Օրենքով սահմանված է հնգօրյա ժամկետում տրամադրել պատասխաններ, իսկ ուշացնելու դեպքում պատասխանող կողմը նախօրոք պետք է նշի, թե ինչու է հետաձգում պատասխանը։ Վերջնաժամկետը լրանում է 30 օրից։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամեն տարի՝ սեպտեմբերի 28-ին, կազմակերպում է մրցանակաբաշխություն եւ «Սեւ ցուցակ»-ում հայտնվածներին տալիս «Ժանգոտ կողպեք» մրցանակը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ժանգոտ կողպեք»-ին արժանացավ Երեւանի քաղաքապետարանը՝ որպես դանդաղ աշխատող գերատեսչություն։