Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը՝ թրաֆիքինգի սկզբնաղբյուր և տրանզիտային երկիր (տեսանյութ)

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևի որոշմամբ՝ թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանը նույնպես միացել է այս նախաձեռնությանը։ Ինչպես նշեց ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ի տարբերություն հարևան երկրների, որոնք թրաֆիքինգի դեմ պայքարում իրենց արդյունավետությամբ երկրորդ կամ երրորդ փուլում են, Հայաստանը առաջին փուլում է։ Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը նշեց. «Վերլուծությունը ընդհանուր առմամբ ցույց է տալիս, որ Հայաստանը թրաֆիքինգի առումով սկզբնաղբյուր երկիր է, սակայն վերջին տարիներին արձանագրվում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը որպես տրանզիտ երկիր օգտագործելու դեպքեր»։