Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մանուչարյանը Լևոն Հայրապետյանի մասին (տեսանյութ)

Միջազգային արենայում մեր դերակատարությունն այսօր զրո է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ մենք չունենք ոչ սեփական նպատակ, ոչ սեփական միտք, և ոչ էլ կամք: Մանուչարյանը նկատում է՝ Հայաստանի դերը կարող է բարձրանալ միայն այն դեպքում, եթե կարողանանք համախմբել ողջ հայությանը: Նա կոչ է անում ժողովրդին միասնական ժողով անել հանուն միասնական Հայաստանի՝ նշելով, որ կուսակցությունների մասնավոր ժողովները և կոչերը խայտառակություն են, որն էլ քանդում է երկիրը: «Ղարաբաղ» կոմիտեի անդամի խոսքով՝ այսօր աշխարհի կառավարումը գտնվում է համաշխարհային օլիգարխիայի ձեռքում և պետությունները շատ անգամ ոչ թե իրենց երկրի կամքն են կատարում, այլ մեկ այլ պետության թելադրանքը: Իսկ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության ձգձգումը Աշոտ Մանուչարյանը կապում է աշխարհում առկա իրավիճակի հետ: «Հիմա դոլարի նկատմամբ հարձակում է սկսվել և այդ գործընթացները կբերեն ճգնաժամի խորացման ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում», - հավելում է նա: