Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անընդհատ վարչապետ ենք փոխում, բայց տնտեսությունը չի շահում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Shirinyan

Արցախյան հակամարտության վերսկսման հնարավորությունն այսօր քիչ է՝ կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նրա խոսքով՝ այսօր ոչ թե պետք է զինել սահմանային գոտու բնակչությանը, այլեւ ստեղծել պաշտպանական միավորներ. «Պետք է ստեղծել կիբուտսներ, դրանք կան նաև Իսրայելում և այլ պետություններում», - նշեց Շիրինյանը։ Նա գտնում է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ձգձգումը ձեռնտու է համանախագահների համար, քանի որ ամեն մի քաղաքական ուժ Կովկասում իր տեղն է ուզում ամրապնդել։ Շիրինյանի խոսքով՝ մենք ռազմավարական դաշնակից չունենք. «Լավ կլիներ, որ մենք մեր հարաբերությունները խորացնենք Իրանի հետ։ Շատ էլ, որ մի քանի երկիր դրա հետ համաձայն չի լինի՝ մեզ ի՞նչ, ով ինչ ուզում է, թող ասի», - նշում է Շիրինյանը։ Լևոն Շիրինյանը երկրի ամենամեծ խնդիրը արտագաղթն է համարում։ Նրա գնահատմամբ՝ արտագաղթը կանխելու համար Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում։ «Մենք անընդհատ վարչապետեր են փոխում, բայց դրանից մեր տնտեսությունը չի շահում», - նկատում է Շիրինյանը և հավելում, որ պատկան այրերը քայլեր չեն ձեռնարկում արդյունաբերությունը, զբոսաշրջությունը և գիտությունը զարգացնելու համար։