Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստներ է հրավիրում

Սպորտ
sport-alashkert

Երեւանի «Ալաշկերտը» մեկամյա պայմանագրեր է կնքել չորս նոր ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» հրավիրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանին, որը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը չեխական «Վիկտորիայի» հետ: Թիմի կազմը համալրել են նաև Էդգարի կրտսեր եղբայրը՝ Գոռը, Արման Հովհաննիսյանը եւ Տիգրան Գրիգորյանը: