Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկատան նախկին սաներն ապրում են անմարդկային պայմաններում. հարցում քաղաքապետին

Քաղաքականություն Հասարակություն
baxshyan1

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև: Հարգելի պարոն Մարգարյան, Ս.թ. հուլիսի 29-ին լրատվությամբ տարածվել է մի քանի տեսանյութ, որտեղ նկարագրվում են լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին շրջանավարտների ստացած իբրև թե «բնակարաններում» առկա անմարդկային ու ահավոր պայմանները։ Իհարկե այս փաստն արձանագրվել է Վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան զեկույցում, բայց դրանից ոչինչ ի փոխվել, այն պաշտոնյաները, ովքեր բառի բուն իմաստով լափել են մանկատան շրջանավարտների համար բնակարան հատկացնելու ծրագրով նախատեսված պետական և կարծեմ նաև միջազգային վարկային գումարները, կարող է այս պահին շարունակում են աշխատել սոցապ նախարարությունում: Այսինքն որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել այդ գողության համար: Ինչևէ, խնդիրն հիմա նրանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել այս մարդկանց վիճակը մի փոքր բարելավելու ուղղությամբ: Նրանք նույնպես երևանցիներ են և Ձեր ընտրողները: Խնդրում ու հավատում եմ, որ Դուք անպայման կարձագանքեք և անհրաժեշտ միջոցները կձեռնարկեք նրանց կենցաղը բարելավելու համար: