Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չունենք ոչ սեփական նպատակ, ոչ սեփական միտք և ոչ էլ կամք» (տեսանյութ)

Քաղաքականություն
09e05e9f79c9eb27469c1dc43c20a293

Միջազգային արենայում մեր դերակատարությունն այսօր զրո է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ մենք չունենք ոչ սեփական նպատակ, ոչ սեփական միտք, և ոչ էլ կամք: Մանուչարյանը նկատում է՝ Հայաստանի դերը կարող է բարձրանալ միայն այն դեպքում, եթե կարողանանք համախմբել ողջ հայությանը: Նա կոչ է անում ժողովրդին միասնական ժողով անել հանուն միասնական Հայաստանի՝ նշելով, որ կուսակցությունների մասնավոր ժողովները և կոչերը խայտառակություն են, որն էլ քանդում է երկիրը: «Ղարաբաղ» կոմիտեի անդամի խոսքով՝ այսօր աշխարհի կառավարումը գտնվում է համաշխարհային օլիգարխիայի ձեռքում և պետությունները շատ անգամ ոչ թե իրենց երկրի կամքն են կատարում, այլ մեկ այլ պետության թելադրանքը: Իսկ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության ձգձգումը Աշոտ Մանուչարյանը կապում է աշխարհում առկա իրավիճակի հետ: «Հիմա դոլարի նկատմամբ հարձակում է սկսվել և այդ գործընթացները կբերեն ճգնաժամի խորացման ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում», - հավելում է նա: Աշոտ Մանուչարյանը Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը ի վնաս Հայաստանի է համարում: Նա ընդգծում է, որ Լևոն Հայրապետյանը միջնորդ կարող էր լինել ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: