Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ խոչընդոտներ կան ՀՀ-ում ներդրումներ կատարելու համար (տեսանյութ)

Տնտեսություն
6e263fe18dd1a5f80087089c1a0597de

Հայաստանում ներդրումային խոչընդոտները շատ են, բայց՝ կառավարելի. կարծում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Ըստ բանախոսի՝ Հայաստանում պետական մարմինները վատ են աշխատում, ավելին՝ ներկայիս կառավարության մի մասը փոխելու կարիք կա, քանի որ չեն կարողանում ներդրումային գործընթացները իրականացնել։ «Միթեփ» ընկերության հիմնադիր տնօրեն Միսակ Թեբելեկյանը, խոսելով ներդրումային դժվարությունների մասին, նշեց մի քանի կետեր, ըստ որոնց՝ ներդրումային գործընթացը ավելի ճիշտ կընթանա։ Ըստ նրա՝ պետական պաշտոնյաները կամ «չինովնիկները» այսօր չեն կատարում ճիշտ ներդրումներ։ Երկրորդը արտոնությունների դաշտն է։ Այսինքն՝ պետք է լինի բացարձակ ազատ ներդրումային դաշտ։ Երրորդ նախապայմանը դատաիրավական համակարգը վերափոխելն է եւ դա իրականացնելու համար կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի դատական համակարգը վերահսկվի նրանց կողմից։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը եւս նշեց այն խոչընդոտները, որոնք առկա են Հայաստանում ներդրումներ կատարելու համար։ Դրանք են՝ հարկային դաշտը, Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը, եւ մենք չենք կարողանում ըստ պատշաճի ցույց տալ մեր կողմերը, որպեսզի արտերկրից ներդրողներ ունենանք։