Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Իշխանությունները ցանկանում են փակել աղբյուրները» (տեսանյութ)

«Մամուլը բազմաթիվ անգամ է ճնշումների ենթարկվել,-անդրադառնալով դատարանի որոշմանը՝ 2 լրատվամիջոցների աղբյուրը բացահայտելու որոշման մասին, ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը,- սա այդ ճնշումների շարքից է»։ Այսպես իշխանությունները ցանկանում են փակել աղբյուրները, ստեղծել մի իրավիճակ, երբ մարդիկ կվախենան բողոքել, դիմել լրատվամիջոցին՝ իրենց խնդրի լուծման, իրենց իրավունքի ոտնահարման դեպքում՝ համոզված է իրավապաշտպանը։ Արդյոք այսօր լրատվամիջոցների աշխատանքը բավարարո՞ւմ է. Վարդան Հարությունյանը վստահորեն նշում է. «Ամենակայացած ինստիտուներից մեկն այսօր Հայաստանի Հանրապետությունում լրատվական դաշտն է»։