Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գալուստ Սահակյանը պայքարում էր իր աշխատավարձի համար». Առավոտ

Քաղաքականություն
934119b0dd6a3e2cca2a8605f7ef475b

Հուլիսի 1-ից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատավարձը կազմում է մոտ 1 մլն դրամ՝ նախկին 340 հազար դրամի փոխարեն: Կտրուկ բարձրացել է նաեւ պատգամավորների աշխատավարձը: Նախկինում նրանք ստանում էին 230 հազար դրամ մաքուր աշխատավարձ, հիմա կազմելու է 460 հազար դրամ, այսինքն՝ կրկնակի: Նույն կերպ բարձրացել են ԱԺ նախագահի տեղակալների, նրանց օգնականների, մամուլի քարտուղարի, պատգամավորների, նրանց օգնականների, ԱԺ նախագահի խորհրդականի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի, ղեկավարի տեղակալի եւ մյուս պաշտոնատար անձանց աշխատավարձերը: Սա նախատեսվել էր «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որով ներդրվել էր վարձատրության նոր համակարգ: Ըստ օրենքի, պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը արդեն կազմվելու է հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից եւ պարգեւատրումներից։ Բացի դրանից, պատգամավորները նաեւ իրենց գործունեության համար ստանալու են ծախսերի գումար՝ ամսական 50 հազար դրամ: Թե ժողովդի այս նեղ սոցիալական պայմաններում ինչքանով է տեղին Գալուստ Սահակյանի աշխատավարձը, օրինակ, դարձնել մոտ 1 մլն դրամ՝ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ օրենքի քննարկման ժամանակ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում էր, որ օրենքն անցկացնեին. «Ինքը դրա համար պայքարում էր: Բայց կարծում եմ, այսօր ԱԺ պատգամավորներն ամենախոցելի խավը չեն, որոնց աշխատավարձերը պետք է բարձրանարն, այն էլ՝ կտրուկ: Սկզբում պետք է բարձրացնեին ՀՀ այն քաղաքացիների աշխատավարձը, որոնք իրոք, դրա կարիքն ունեին: Շատ այլ պետական պաշտոնյաներ կան, նաեւ ուսուցիչներ, ոստիկաններ, ԶՈՒ-ում ներգրաված քաղաքացիներ…նրանք ավելի շատ կարիք ունեն:   Ամբողջական հոդվածը` այստեղ