Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

IWPR.«Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը հեռու են քսենոֆոբիայից» (տեսանյութ)

«Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր. այն ուներ կենցաղային հիմք, սակայն հետագայում մեկնաբանվել էր որպես էթնիկական կոնֆլիկտ»,- այս մասին այսօր լրագրողների հետ «Հայ-վրացական հարաբերությունները ներկա փուլում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպի հնարավոր ազդեցությունը ազգամիջյան հարաբերությունների վրա» թեմայով քննարկմանը հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Պարոն Մինասյանը չի կարծում, որ հայ-վրացական հարաբերությունների ընդհանուր ֆոնին կանդրադառնա, բայց նաև հավելեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր հետխորհրդային երկրներում նման տրամադրություններ կան: