Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Լրագրողները ոչ մի դեպքում աղբյուրը չեն բացահայտի. դռնփակ նիստ (տեսանյութ)

Աղբյուրի բացահայտման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին նիստն ընթանում է դռնփակ։ Նախագահող դատավոր Եվա Դարբինյանն է այսօր նման որոշում կայացրել։ Դատավորը նույնիսկ թույլ չի տվել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանին, ով հենց նյութի հեղինակն է, ներկա գտնվել դատական նիստին։ Սյուզան Սիմոնյանը նշում է, որ որեւէ պարագայում իրենք չեն բացահայտելու նյութի աղբյուրը, քանի որ սա կնշանակի, որ յուրաքանչյուր լրատվամիջոցի վրա կարելի է ճնշում գործադրել՝ հիշելով, որ նման նախադեպ արդեն կա։ «Սա ձեռնոց է լրատվամիջոցներին»,- նշում է Սյուզան Սիմոնյանը։ Հիշեցնենք՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշում է կայացրել, որ ԶԼՄ-ները բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրը: Խոսքը «Հրապարակ» օրաթերթի եւ iLur.am կայքի մասին է, որոնք լուր էին հրապարակել, թե ինչպես է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը գիշերով կանգնեցրել հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մեքենան եւ շատ վառ լուսարձակների համար հարվածել ու զենքով սպառնացել է նրան ու նրա եղբորը: