Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը չի ների մեր պարտքը. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
697488309369c7ca71f11ab0728a3cc8

Ռուսաստանը ոչ մի պատճառ չունի Հայաստանին ներելու իր պարտքերը, ինչպես դա արեց Կուբայի դեպքում։ «Կուբայի պարտքը՝ 35 միլիարդ դոլար, առյուծի բաժինը Խորհրդային Միության պարտքերն էին։ Կուբան ժամանակին կարող էր չընդունել էդ պարտքը, երբ որ Խորհրդային Միությունը քանդվեց»,- բացատրում է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։ Ըստ Հրանտ Բագրատյանի, Ռուսաստանը Կուբային ներեց այն պարտքերը, որոնք ինքն այսպես թե այնպես ստանալ չէր կարող։ Հայաստանը միլիարդավոր դոլարներ է պարտք անկախ Ռուսաստանին, ընդ որում նա մեզ գումար է տվել դոլարով, որը ուրիշից է վերցրել, ինչու՞ պետք է մեզ ների. «Էդ պարտքը բերել են, եւ ստեղ ուղղել են տնտեսության վարկավորմանը, փող են աշխատել, կամ էլ վարկերի մի մասը էստեղ հետ չի եկել,-հետեւում ենք գրաֆիկին,-որոշ տեղեր նաեւ գուցեեւ լափել են։ Ինչու՞ պետք է դա Ռուսաստանը մեզ ների»։ Հրանտ Բագրատյանին ծանոթ է այն միտքը, որ մեխանիկորեն ներվում են այն երկրների պարտքերը, որոնցում արտագաղթի տեմպերի արդյունքում ժողովրդի թիվը հասնում է աղետալի նվազագույնի, եւ այդ երկիրն այլեւս ռեսուրս չունի պարտքերը վերադարձնելու: Անհեթեթություն է,-ասում է նախկին վարչապետը. «Արտագաղթը խրախուսվում է, որպեսզի մարդը Հայաստանում ավելի քիչ փող աշխատի, քան՝ դրսում»։ Ամեն արտագաղթող մարդ փող է,-ասում է նախկին վարչապետը,-բայց դա մեր փողը չէ, այլ՝ Ռուսաստանի եւ Ամերիկայի։ Եվ խոսքը մոտ 2,5 միլիարդ դոլարի մասին է. «Նրանք կարող են արգելել, էդ իրենց ազգային հարստությունն է, որ դուրս է բերվում։ Եվ կրկնում եմ՝ մի օր դրա վերջը կգա»։ Հայաստանը ցանկացած պահի կարող է բանկրոտ ճանաչվել, ասենք, պատերազմի մեջ մտնելու դեպքում։ Նաեւ այն դեպքում, երբ մեր հայրենակիցները հրաժարվեն արտերկրից փող ուղարկել Հայաստան.. «Կարող է բյուջեի դեֆիցիտը մի օր մեծանալ, հիմա տեսնում ենք, որ պարտքերը չեն հավաքվում։ Սակայն էս պահի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը, որը 4,5 միլիարդ դոլար է, 2 միլիարդ վերցվել է մինչեւ 2008-ի կառավարությունը, 2,5 միլիարդ էլ նա վերցրեց 6 տարում, առանձնապես վտանգավոր պարտք չէ»։ 4,5 միլիարդ դոլար պարտքից ամենասխալը Հրանտ Բագրատյանը համարում է Տիգրան Սարգսյանի կառավարության իրականացրած 700 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերը։ Սխալն այն է, որ այս 700 միլիոնը տեղաբաշխվել է բարձր տոկոսներով. «Չնայած կառավարությունը գլուխ էր գովում, թե լավ է տեղաբաշխել»։ Մնացածը մինչեւ 1 տոկոսանոց, Հրանտ Բագրատյանի բառերով համարյա ձրի վարկեր են։ Նախկին վարչապետն, այնուամենայնիվ, խուսափեց ասել, թե քանի տարում Հայաստանի գործող տնտեսությունը կկարողանա փակել իր արտաքին պարտքը։