Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կանցկացվի սամբոյի միջազգային մրցաշար

Սպորտ
sport-sambo

ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 1-4-ին, Երեւանում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս տարի մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի եւ Ռուսաստանի պատանի սամբիստները: Պատվիրակությունները Երեւան կժամանեն օգոստոսի 1-ին: Բուն մրցամարտերը տեղի կունենան օգոստոսի 2-ին եւ 3-ին, Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում: