Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Հայրապետյանի շտաբը կոչ է անում զերծ մնալ հախուռն ակցիաներից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
10494679_753815424677199_2058989342663654786_n

Հաշվի առնելով մեր հայրենակից, հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացները ու դրանց ընթացքին չխոչընդոտելու կարևորությունը` Լևոն Հայրապետյանի ընկերները, մտերիմները խնդրում և հայտարարում են`զերծ մնալ հանպատրաստից, հախուռն երթեր, ցույցեր կազմակերպելուց: Մենք իրավունք չունենք մեր քայլերով վնասելու իրավական գործընթացը: Մինչդեռ, կան մարդիկ, որոնք այսօր հանդես են գալիս կոչերով, թե հուլիսի 31-ին կազմակերպվում է երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Հայտարարում ենք` մենք այս պահին նպատակահարմար չենք համարում նման երթի կազմակերպումը և տեղեկացնում ենք, որ սույն երթը «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի նախաձեռնությունը չէ: Միաժամանակ, խնդրում և հորդորում ենք բոլորին առանց շտաբի հետ համաձայնության չձեռնարկել որևէ քայլ: Միասնական շտաբը կմշակի գործողությունների համապարփակ ծրագիր, և մեր բոլոր քայլերը կլինեն սույն ծրագրին համապատասխան: «Ի պաշտպանություն «Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբ