Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն

Հասարակություն
3077daab5ab4aca3e1306c4c9c059367

Հուլիսի 28-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Հարություն Հ.-ին, շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանության Կումայրիի բաժին: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն